Պատրաստման եղանակը
- Սունկը թրջել 2 լիտր տաք ջրով 1 ժամ։ Ապա սունկը առանձնացնել, կտրատել ձողիկներով և վերադարձնել ջրի մեջ։ Եփել թույլ կրակի վրա 20 րոպե։
- Վառարանը տաքացնել 200աստիճան։
- Սոխը կտրատել երկարավուն շերտերով։ Սմբուկը կտրատել խորանարդիկներով 2սմ կողմով։
- Սոխը և սմբուկը լցնել թխման թղթով ծածկված սկուտեղի վրա, ցողել ձիթայուղով, ավելացնել աղ։
- Դնել վառարանը 20 րոպեով։
- Կարտոֆիլը կտրատել սմբուկի նման, լցնել եռացող արգանակի մեջ, եփել 10 րոպե։
- Ավելացնել սմբուկն ու սոխը, եռացնել 10 րոպե։
- Մանր կտրատել կանաչին, լցնել ապուրի մեջ, փակել կափարիչով, վերցնել կրակի վրայից, թողնել 10 րոպե։
- Մատուցել տաք վիճակում։
(1 votes, average: 5.00 out of 5)