Աղցան հավով և բանջարեղենով Մարտ 8, 2019 Դիտվել է`* անգամ Բաղադրիչներ հավի կրծքամիս եփած - 300գ շամպինյոն - 200գ հազարի տերև - 200գ 2 քաղցր պղպեղ 1 սմբուկ 2 դդմիկ բալզամիկ քացախ - 1ճ/գ սոյայի սոուս - 1ճ/գ շաքարի փոշի - 1/2 թ/գ ձիթայուղ - 3 ճ/գ բուսայուղ - 2 ճ/գ աղ սև պղպեղ Պատրաստման եղանակը Բանջարեղենը կտրատել․ պղպեղը օղակներով, սմբուկը և դդմիկը կլոր 0,5-0,7սմ հաստությամբ։ Հազարի տերևները լվանալ, չորացնել։ Հավի միսը կտրատել խոշոր կտորներով։ Պատրաստել լցոնումը՝ խառնելով քացախը, շաքարի փոշին, ձիթայուղը։ Շամպինյոնը կտրատել, տապակել թավայում 1 ճ/գ բուսայուղով, ավելացնել սոյայի սոուսը։ Տապակել 5-7 րոպե։ Թավայում տապակել բանջարեղենը քիչ քանակությամբ բուսայուղով․ սկզբում սմբուկը 2 կողմից, ապա դդմիկը և պղպեղները։ Տապակել արագ որպեսզի բանջարեղենը մնա խրթխրթան։ Մատուցելուց ափսեում դասավորել հազարի տերևները, ապա բանջարեղենը, սունկը և հավի միսը։ Աղ և պղպեղ անել, խառնել և մատուցել։ 5 Աստղ4 Աստղ3 Աստղ2 Աստղ1 Աստղ (No Ratings Yet)