![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2019/03/b02878db.jpg)
Բաղադրիչներ
- կարմիր չոր գինի - 750մլ
- 12 մեխակի հատիկ
- ծաղկի մեղր - 2-3 ճ/գ
- կարմիր խնձոր - 1/2 հատ
- 1/2 նարինջ
- դարչինի ձողիկ - 1-2 հատ
- հատիկավոր պղպեղ - 5 հատիկ
Պատրաստման եղանակը
- Խնձորը և նարինջը կտրատել, լցնել կաթսայի մեջ։
- Ավելացնել բոլոր բաղադրամասերը, խառնել։
- Թույլ կրակի վրա տաքացնել, չհասցնել եռալուն։
- Պատրաստի ըմպելիքը անմիջապես մատուցել։