Լվացված բրինձը լցնել եռացող աղաջրի մեջ և եփել այնքան, մինչև դրսից փափկի, իսկ ներսից դեռ պինդ լինի։ Բրինձը քամում ենք քամոցով։
Նուշը 2 ժամ թողնել եռման ջրի մեջ։
Չորացրած մրգերը լվանալ տաք ջրով։
Հալեցնել յուղը և, երբ այն սկսի եռալ, մեջը լցնել չրերը ու նուշը։ Չրերը տապակել յուղի մեջ մարմանդ կրակի վրա՝ խառնելով, մինչև չրերը սկսեն ուռչել։ Լցնել մեղրը խառնելով 1 թ.գ. ջրով ,ավելացնել մեխակ և դարչին և թողնել, որ չրերը եփվի կափարիչի տակ ևս 5 րոպե։
Լլայն կաթսայի մեջ հալեցնել կարագը։ Լցնել դրա մեջ 2-3 ճ.գ. բրինձ, լավ խառնել։ Այնուհետև լցնել մնացած բրինձը, չորացրած մրգերը նուշով և 3-4 րոպե տաքացնել՝ անընդհատ խառնելով։ Մատուցելիս, ցանկության դեպքում, կարող եք ավելացնել աղացած դարչին։