Պատրաստման եղանակը
- Բրինձը 30ր թողնել սառը ջրում, քամել։
- Գազարը կտրատել երկար ձողիկներով։
- Լոբին կտրատել 1սմ երկարությամբ։
- Քրքումը, սխտորը և համեմը տրորել այնքան, մինչև դառնա մածուցիկ զանգված։
- Սոխը մանրացնել, տապակել 5 րոպե, ավելացնել մածուցիկ զանգվածը, տապակել ևս 2-3 րոպե։
- Ավելացնել բրինձը, խառնել 5 րոպե։
- Ավելացնել աղը, գազարը և լոբին, խառնելով եփել 5 րոպե։
- Լցնել տաք արգանակը կամ ջուրը, եռացնել։
- Թուլացնել կրակը, ծածկել կափարիչով, եփել 15 րոպե։
- Վերցնել կրակից, թողնել ևս 15 րոպե։
- Մատուցելուց առաջ զգուշորեն խառնել։
(1 votes, average: 5.00 out of 5)