Լավ լվացած բրինձը լցնել սառը ջրով կաթսայի մեջ և թողնել առնվազն 1 ժամ։
Փլավի համար գառան միսը մանր կտրատել։
Մաքրել սոխը ,բաժանել երկու մասի և կտրատել:
Մաքրել գազարն ու կտրատել շերտերով։
Վերին կեղևից և արմատից մաքրել սխտորի գլուխները, թողնել ամբողջությամբ:
Տաքացնել կաթսան,լցնել բուսայուղ և սպասել, մինչև այն լավ տաքանա։ Այնուհետև ավելացնել սոխը և տապակել մինչև բաց դարչնագույնը 10 րոպե: Ավելացնել գառան միսը, տապակել խառնելով 10 րոպե։ Գազարը ավելացնել կաթսայի մեջ, վրան զիրայի սերմեր և եփել ևս 15 րոպե։
Պատրաստի փլավի մեջ լցնել երկու բաժակ տաք ջուր, աղ անել և հասցնել եռման աստիճանի։ Այնուհետև կրակը իջեցնել և եփել 40 րոպե։
Կրակն բարձրացնել , կաթսայի մեջը պղպեղի և սխտորի պատիճ դնել։ Բրինձը նորից ողողել,քամել ջուրը լցնել կաթսայի մեջ և հարթեցնել մակերեսը։ Կաթսայի պատի երկայնքով նրբորեն լցնել մոտ 800 մլ եռման ջուր (ջուրը պետք է բրնձի մակարդակից 2 սմ բարձր լինի)։ Փակել կափարիչը և հնարավորինս արագ հասցնել եռման աստիճանի: Երբ փլավը եռա կրակը իջեցնել,եփել ևս 20 րոպե։
Ստուգել բրնձը փլավի մեջ,եթե եփել է հանել կծու պղպեղն ու սխտորը։
Գառան մսով փլավը տեղափոխել մեծ ափսեի մեջ և զարդարել սխտորով և պղպեղով։