Պատրաստման եղանակը
- Լվանալ բոլոր բանջարեղենները: Կարմիր բուլղարական պղպեղը կիսով չափ կտրել, հանել սերմերը, ապա կտրել միջին չափի կտորներ։
- Վարունգը կտրատել խորանարդաձև:
- Միջին չափի լոլիկները բաժանել 4 մասի։
- Ֆետա պանիրը կտրատել միջին խորանարդաձև։
- Սոխը մաքրել և կտրատել օղակաձև,եթե սոխը մեծ է, ապա կարող եք կտրել քառորդ օղակների։
- Կտրատել հազարի տերևները ։
- Ավոկադոն բաժանել երկու մասի ,դանակով հանել կորիզը։
- Ավոկադոյի միջուկն առանձնացնել կեղևից, պտուղը կտրատեքլ բարակ շերտերով։
- Խորը ամանի մեջ լցնել բոլոր պատրաստված և թակած բաղադրիչները՝ լոլիկ, պղպեղ, սոխ, վարունգ, հազար և ավոկադո:
- Աղցանին ավելացնել ձիթայուղ և կիտրոնի հյութ: Աղ մի՛ ավելացրեք՝ ֆետա պանիրը շատ աղի է։Կարող եք մի փոքր պղպեղ անել:
- Աղցանի մեջ ավելացնել առանց կորիզի ձիթապտուղ և խառնել:
- Աղցանը մատուցել անմիջապես , այն թարմ է և շատ բուրավետ:
- Բարի ախորժակ!
(No Ratings Yet)