Բաղադրիչներ
- Շաքարավազ - 1 բաժակ
- Ձու - 5 հատ
- Ցորենի ալյուր - 1 բաժակ
- Խնձոր - 7 հատ
- Բուսական յուղ - 1 ճաշի գդալ
- Փխրեցուցիչ - ½ թեյի գդալ
Պատրաստման եղանակը
- Առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից և մի պտղունց աղով հարել մինչև պնդանալը, աստիճանաբար ավելացնել շաքարավազ:
- Շարունակել հարել՝ հերթով ավելացնելով ձվի դեղնուցը,փխրեցուցիչը և ալյուրը։ Այնքան հարել,որ ստանալ թթվասերանման զանգված
- Թխելու համար նախատեսված տարայի մեջ դնել թերթիկ ,յուղել բուսայուղով։ Խմորի կեսը լցնել թխման թերթիկի վրա, հավասարապես կտրատած խնձորները դասավորել խմորի առաջին մասի վրա և լցնել խմորի երկրորդ կեսը։
- Թավան դնել նախապես տաքացրած ջեռոցում։ Պահել 3 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում, ապա իջեցնել 180-ի և թխել 20-25 րոպե։