Բաղադրիչներ
- փոքր դդմիկ - 4 հատ
 - փոքր բողկ - 1 փունջ
 - միջին չափի շամպինյոն - 10-12 հատ
 - կարմիր սոխ - 2 փոքր գլուխ
 - սպանախ - 1 փոքր փունջ
 - կես կիտրոնի հյութ
 - համեմ - 1 փունջ
 - քաղցր մանանեխ - 1 ճ/գ
 - ձիթայուղ - 1 բաժակ
 - աղ, սև և քաղցր կարմիր պղպեղներ
 
Պատրաստման եղանակը
- Լցոնման համար բլենդերում խառնել կիտրանի հյութը, կտրատած համեմը, մանանեխը, ձիթայուղը, աղը, պղպեղը և կիտրոնի քերած կեղևը։
 - Սունկը կտրատել բարակ շերտորով։
 - Դդմիկը և սոխը կտրատել բարակ կիսալուսնաձև շերտերով։
 - Բողկը կիսել 2 մասի։
 - Մեծ ամանում խառնել բանջարեղենը սնկի հետ, աղ և քաղցր պղպեղ անել, ցողել կիտրանի հյութով, թողնել 5 րոպե։
 - Կտրել սպանախի ցողունները, տերևները ձեռքով բաժանել մեծ մասերի, խառնել բանջարեղենին։
 - Աղցանը լցնել ափսեների մեջ, վրայից ավելացնել լցոնումը։
 

Loading...



