Բաղադրիչներ
- հնդկաձավար - 150 գ.
- սունկ - 200 գ.
- հավի ֆիլե - 150 գ.
- գազար - 1 հատ
- սոխ - 1 հատ
- բուսական յուղ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով քերել, սունկը կտրատել երկարավուն, հավի ֆիլեն նույնպես մանր կտրատել։
- Մեկ ճաշի գդալ ձեթ լցրեք տաքացրած տապակի կամ կաթսայի մեջ։ Երբ ձեթը տաքանում է, ավելացրեք սոխը և մի քանի րոպե եփեք՝ երբեմն խառնելով։ Սոխին ավելացնել գազարն ու տապակել ևս մի երկու րոպե։ Այնուհետև ավելացնել սունկը և տապակել այնքան, մինչև սնկից գոլորշիանա ամբողջ հեղուկը։ Հավի ֆիլեն ավելացնելուց հետո երկու-երեք րոպե թույլ տապակել։
- Լվացեք հնդկաձավարը և ավելացրեք բանջարեղենի մեջ։ Հնդկաձավարը լցնել ջրով, որպեսզի այն ծածկի մոտ 5 մմ, աղ՝ ըստ ճաշակի։ Եփել մինչև պատրաստ լինի։