Բաղադրիչներ
- Խմորը`
 - ձու - 6 հատ
 - աղ
 - Շաքարավազի փոշի - 400 գր.
 - Նուշի ալյուր - 250 գր․
 - սնունդի ներկ ( դեղին ,կանաչ, վարդագույն, շականակագույն) - 1 կամ 2 կաթիլ
 - Միջուկը՝
 - Շաքարավազի փոշի - 350 գր․
 - կարագ - 250 գր․
 - աղացած պիստակ - 1 թ․գ․
 - կիտրոնի հյութ - 1 թ․գ․
 - ելակի մուրաբա - 1 թ․գ․
 - կակաո - 1 թ․գ․
 - վանիլին - 1 թ․գ․
 - սերուցք - 1 ճ․գ․
 
Պատրաստման եղանակը
- Առանձնացնել ձվի դեղնուցը սպիտակուցից և պատրաստել բեզե։
 - Այնուհետև ավելացնել նուշի ալյուրը և լավ խառնել։
 - Ստացված զանգվածը բաժանել 4 մասի ավելացնելով յուրաքանչյուրի մեջ 1 կաթիլ ներկ։
 - Ստացված խառնուրդը տեղադրեք հրուշակահան պարկի մեջ: Տապակը ծածկեք յուղաթղթով և հրուշակահան պարկի միջոցով շրջանակներ արեք նրա վրա:
 - Վերջացնելուց հետո թողեք այսպես 30-40 րոպե, որպեսզի շրջանակները մի փոքր չորանան և կեղևապատվեն (դա ևս մեկ այլ շատ կարևոր հանգամանք է, առանց որի ճիշտ մակարուններ չեն ստացվի):
 - Մակարունների հիմքը պատրաստեք ջեռոցում՝ 170 ջերմաստիճանի տակ (շատ կարևոր է ճիշտ պահպանել հենց այս ջերմաստիճանը)՝ մոտավորապես 15 րոպե:
 - Մինջև խմորի սառչելը պատրաստել լցոնը՝ պրալինեն:
 - Կարագը հարել շաքարավազի փոշու հետ ավելացնելով սերուցքն ու վանիլինը։
 - Բաժանել կրեմը 4 հավասար մասերի ավելացնելով մեկի մեջ 1 թ․գ․ մուրաբա, մյուսի մեջ կակաո, երրորդի մեջ կիտրոնի հյութ, չորորդի մեջ աղացած պիստակ։
 - Աղանդերի՝ արդեն պատրաստի շրջանակների վրա զգուշորեն տեղադրեք պրալինեն և վրայից դրեք ևս մեկ պատրաստի շրջանակ։
 - Ստացված մակարունները կարելի է միանգամից ճաշակել, բայց խորհուրդ է տրվում թողնել որոշ ժամանակ (մի քանի ժամով կամ մեկ գիշեր) սառնարանում:
 

Loading...



