Խմորի համար ալյուրը մաղով մաղել աղի և սոդայի հետ խորը ամանի մեջ։ Ավելացնել կարագ և կտրատել դանակով մինչև փշրանքներ ձևավորվեն։
Ավելացնել մածոն (կեֆիր), խառնել ձևավորել գունդ , ապա մի փոքր հունցել։ Եթե խմորը թույլ է, ավելացնել ալյուր։ Խմորը բաժանել 3 մասի, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և թողնել 40 րոպե,սառնարանում:
Միջուկի համար կարագը, շաքարավազը և վանիլինը հարել հարիչով մինչև սպիտակի։ Ավելացնել ալյուրը և միջուկը ձեռքերով հարել այնքան, մինչև ստանանք փխրուն համասեռ զանգված։ Եթե փխրուն դուրս չգա, ավելացրեք ալյուրը։ Միջուկը բաժանել երեք մասի։ Խմորի յուրաքանչյուր հատվածը գրտնակել 2-3 մմ հաստությամբ ուղղանկյունի, վրան տարածել միջուկի մի մասը,փաթաթել ռուլետի տեսքով ձեռքերով սեղմել դեպի ներքև, որպեսզի ավելի խիտ լինի։
Ռուլետները դնել թխման թերթիկի վրա, վրան պատառաքաղով ալիքաձև նախշեր անել, մի քանի տեղ ծակել, դեղնուց քսել։
Ռուլետները թխման թերթիկի մեջ ալիքաձև դանակով կտրեք 2,5 սմ լայնությամբ շերտերի: Կտորները մի փոքր հեռացրեք իրարից: Թխել 200°C տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանը իջեցնում ենք մինչև 180°C և թխում կարմրի մոտ 20 րոպե: