Միսը կտրատել խորանարդաձև, համեմել աղով, շաքարավազով և սև պղպեղով, խառնել և թողնել 30 րոպե սենյակային ջերմաստիճանում։
Ջեռոցը տաքացնել մինչև 160 աստիճան։
Սոխը, դդումը նույնպես խորանարդաձև կտրատել։
կիտրոնը բարակ շերտերով կտրատել։
շՍխտորի ատամիկները բաժանել 4 մասի։
Տապակի մեջ տաքացնել ձեթը և միսը կարմրացնել բոլոր կողմերից։ Ավելացնել սոխ ու սխտոր։ Տապակել միջին բարձր ջերմության վրա 12-15 րոպե, մինչև սոխը ոսկեգույն դառնա։
Ավելացնում ենք մեղրը, դդումը, կիտրոնը, լոբին ու դարչինի փայտիկը, խառնում, համեմում կծու պղպեղով։ Լցնել ջուր կամ արգանակ, բերել եռման աստիճանի և դնել ջեռոցը։ Բաց եփել մոտ 1 ժամ, մինչև հնդկահավը եփվի։