Բաղադրիչներ
- շամպինիոններ - 300 գ
- ձու - 4 հատ
- շպրոտ - 190 գ
- պանիր - 150 գ
- մայոնեզ - 100 գ
- բուսայուղ - 90 գ
- սոխ - 1 հատ
- թարմ աղացած սև պղպեղ
- մաղադանոս մատուցելու համար
- աղ
Պատրաստման եղանակը
- Պանրով և սնկով աղցան
- Ձուն եփել և քերել քերիչով։
- Առաջին շերտը դնել քերած ձուն, քսել մայոնեզի բարակ շերտ։
- Ձեթի մեջից հանել շպրոտը և պատառաքաղով տրորել։ Հաջորդ շերտը ձևավորել շպրոտով, վրան քսել մայոնեզի բարակ շերտ։
- Սոխը կտրատել խորանարդաձև:
- Կրակի վրա տաքացնել բուսայուղով տապակը,տապակել սոխը մինչև ոսկե դարչնագույնը։ Թողնել մի փոքր սառչի և լցնել շպրոտի վրա:
- Թարմ սունկը լվանալ, կեղևազատել և կտրատել շերտերով: Տապակել սունկը տապակի մեջ մի փոքր ձեթով, մինչև հեղուկը գոլորշիանա (մոտ 15 րոպե): Եփելու վերջում համեմում ենք աղով և սև պղպեղով։ Հովացնել և սոխի վրա լցնել,մի քիչ թողնել զարդարման համար, քսել մայոնեզի բարակ շերտ։
- Պանիրը մանր քերիչով քերել ձևավորել վերջին շերտը,զարդարել մնացած սնկով։
- Աղցանը 1-2 ժամով դնել սառնարան։ Մատուցել թարմ մաղադանոսով զարդարված։