Բուլղարական պղպեղը օղակաձև կտրատել (ավելի լավ է ընտրել երեք տարբեր գույներ. այն ավելի գունեղ տեսք ունի)։ Սոխը կիսալուսնաձև կտրատել, սխտորը մանր քերիչով անցկացնել։
Հավի կրծքամիս համեմել աղով և պղպեղով։
Թավայի մեջ լցնել 2 ճ/գ ձիթապտղի յուղ և 1 թ/գ կարագ և տապակել հավի կրծքամիսը
Տեղափոխել ուտեստը ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ
Նույն թավայի մեջ տապակել սոխը և տեղափոխել հավի տարայի մեջ
տապակել բուլղարական պղպեղը և նորից ավելացնել նախապես տապակած հավի կրծքամսի վրա
Տապակել քերած սխտորը 30 վայրկյան, ապա ավելացնել ջուրը, ավելացնել մանր կտրատած լոլիկները (կեղևը կարելի է նախապես հեռացնել), լավ խառնել։ Ավելացնել կանաչի, աղ, պղպեղ և մի պտղունց մշկընկույզ: Լցնել կես բաժակ սերուցք, խառնել։
Եփել սոուսը 5 րոպե մարմանդ կրակի վրա։
Սոուսը լցնել հավի տապակած կրծքամիսի վրա և փակել փայլաթիթեղով, ուղարկել 200 աստիճան ջերմաստիճանի ջեռոց 30 րոպե։
Ջեռոցից հանել , վրան քերել պանիր, հավը նորից դնել ջեռոց, բայց առանց փայլաթիթեղի ,ևս 15 րոպե, մինչև պանիրը հալվի։