Խառնել ալյուրը, կակաոյի փոշին, դարչինը, աղը և պղպեղը։
Հարել կարագը 1/2 շաքարի փոշու հետ, լցնել վանիլինը։
Այնուհետև ավելացնել ալյուրի զանգվածը և ընկույզը, խառնել։
Խմորը փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 1 ժամով։
Վառարանը տաքացնել 170 աստիճան, պատրաստել թխման թղթով պատված 2 սկուտեղ։
Վերցնել 1 ճ/գ խմոր, դարձնել գնդիկ և տեղավորել սկուտեղի վրա իրարից 3 սմ հեռավորության վրա։
Թխել 15 րոպե։
Պատրաստի թխվածքաբլիթը հանել վառարանից, թողնել 10 րոպե սկուտեղի վրա, թաթախել մնացած շաքարի փոշու մեջ, թողնել 15 րոպե, ապա նորից իջեցնել շաքարի փոշու մեջ։