Պատրաստման եղանակը
- Եփել բրինձը ըստ հիմնական բաղադրատոմսի։ Մաքրել և մանրացնել սոխն ու սխտորը։ Բեկոնը կտրատել 1սմ կտորների։
- Կաթսայի մեջ լցնել 1,2 լիտր ջուր ,ապա ոսպը , բերել եռման աստիճանի։ Ավելացնել բեկոն, սոխ և սխտոր, եփել մարմանդ կրակի վրա 30 րոպե։
- Ոսպը համեմել ձիթայուղով, կարրիի փոշիով, կոճապղպեղի փոշիով, աղով և պղպեղով։ Եփել ևս 15 րոպե։
- Խառնել բրինձը, վերցնել կրակից, ծածկել կափարիչով և սրբիչով և թողնել շիլան հանգստանա 10 րոպե: Մատուցել տաք վիճակում՝ ցողելով ավելի շատ ձիթայուղ:
(No Ratings Yet)