Հավի բոլոր մասերին քսել համեմունքները , աղել, թողնել կես ժամ հանգստանա
Մեծ թավայի մեջ տաքացնել բուսայուղը և հավը տապակել պինդ փակած կափարիչով
Հավը շուռ տալ, ևս 15 րոպե տապակել
Վերցնել կրակի վրայից , թողնել մի քիչ սառչի և կտորների բաժանել
Պատրաստել թանձրուկը : Թավայի մեջ հալեցնել սերուցքային կարագը, և տապակել ճզմած սխտորը, աղել, լցնել կաթը , թողնել եռա և կրակը ցածրացնելով թողնել ևս մի քանի րոպե եփվի՝ մինչև թանձր զանգված ստացվի
Հավը լցնել ջեռոցի խորը տապակի մեջ և վրան ավելացնել թանձրուկը
Մոտ 15 րոպե դնել 200 աստճան տաքացրած ջեռոցը
Մատուցել տաք վիճակում ՝ զարդարելով թարմ մաղադանոսով , համեմով և ռեհանով