Բաղադրիչներ
- հավ - 1 հատ
 - սունկ - 100գ
 - կարտոֆիլ - 10 հատ
 - սերուցք - 50մլ
 - ալյուր - 1 ճ/գ
 - սխտոր - 3 պճեղ
 - աղ, սև և կարմիր պղպեղներ
 - բուսայուղ - 3 ճ/գ
 - կիտրոնի հյութ - 3 ճ/գ
 - ապանախ
 
Պատրաստման եղանակը
- Խառնել բուսայուղը, աղը, պղպեղները և կիտրոնի հյութը։
 - Ստացված զանգվածով պատել հավի ներսի և դրսի կողմերը, թողնել 20 րոպե։
 - Կարտոֆիլը, սոխը և սխտորը կտրատել։
 - Թավայում բուսայուղով տապակել սոխը, սունկը և սխտորը։
 - Ավելացնել ալյուրը և սերուցքը։
 - Եռալուն պես սոուսը պատրաստ է։
 - Կարտոֆիլին ավելացնել սոուսը։
 - Հավը լցոնել կարտոֆիլով, դնել 200 աստիճան տաքացված վառարանը 1,15 ժամ։
 - Մատուցել սպանախի և կիտրոնի հետ։
 

Loading...



