Պատրաստման եղանակը
- Հավը մաքրել, լվալ, չորացնել
- մեծ կաթսայի մեջ լցնել ջուրը, աղը, շաքարավազը, դափնետերևները, մանանեխը, մեղրը և հատիկավոր սև պղպեղը
- Կաթսան դնել կրակին այնքան ժամանկ մինչև աղն ու շաքարավազը լուծվեն
- Հավը դնել մի ամանի մեջ, որը կտեղավորվի սառնարանում: Վրան ավելացնել մեկ լիմոնի շերտիկները և լցնել մարինադը
- Կափարիչը փակել և դնել սառնարանը մարինացվելու մոտ 8-18 ժամ
- Սահմանված ժամից հետո հանել հավը սառնարանից, մարինադից ու չորացնել
- Հավի բոլոր մասերում շարել մյուս կիտրոնի շերտիկները, ռոզմարինի տերևները, աղել, պղպեղել, այնուհետ վրան քսել ձիթայուղ
- Ջեռոցի տապակի մեջ քսել կարագ և ձիթայուղ և հավը տապակել 200 աստիճան տաքության տակ 1.5-2 ժամ: Եփվելու ընթացքում դուրս տված հյութը նորից լցնել հավի վրա
- Երբ եփվելուն կմնա տասը րոպե, ջեռոցի ջերմաստիճանը բարձրացրեք մինչև 220 աստիճան , որպեսզի հավը կարմրի
(1 votes, average: 5.00 out of 5)