Պատրաստման եղանակը
- Ալյուրը մաղել խորը ամանի մեջ, ավելացնել խմորիչը, աղը,շաքարավազը , գոլ կաթը բուսայուղը և 20 գրամ սերուցքային կարագ
- Հունցել խմոր , թողնել 40 րոպե հանգստանա
- Աղալ խոզի միսը ,սոխը , սխտորը ավելացնել համեմը և ռեհանը, աղել լավ խառնել
- Խմորը բաժանել 5 մասերի
- Յուրաքանչյուր գունդը գրտնակել մոտ 5 մմ հաստության
- Յուրաքանչյուր բացված խմորի մեջտեղում դնում ենք 200 գր. միջուկը , հավաքում ծայրերը ամրացնում , գրտնակում մոտ 8 մմ հաստության
- Ծակել փայտիկով տարբեր հատվածներում , որ օդը դուրս գա
- Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան, թխում 15 րոպե
- Մատուցելուց առաջ քսել հալած կարագ
(1 votes, average: 5.00 out of 5)