Բաղադրիչներ
- բանանի չիր - 100 գր․
- չամիչ - 2/3 բաժակ
- ընկույզ - 1 բաժակ
- կարագ - 100 գր․
- խտացրած կաթ - 1 տուփ
- ջուր - 0,5 բաժակ
- կաթի փոշի - 0,5 բաժակ
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցնել , ավելացնել բանանի կտրտած չիրը , չամիչը , մանրացրած ընկույզը և խտացրած կաթը , լավ խառնել , ավելացնել ջուրն ու ուժեղ կրակի վրա եփել 10 րոպե՝ անընդհատ խառնելով։
- Վերջում ավելացնել կաթի փոշին , լավ խառնել և վերցնել կրակից ։
- Զանգվածը հովացնելուց հետո պատրաստել ընկույզի մեծության գնդիկներ, թաթախել մանրացրած ընկույզի մեջ և 1-2 ժամ պահել սառնարանում ու մատուցել։