Բաղադրիչներ
- լուծվող սուրճ - 2 թ․գ․
- ժելատին - 4 ճ․գ․
- ջուր - 450 մլ․
- շաքարավազ - 5 ճ․գ․
- Սոուսի համար ՝
- սերուցք - 120 մլ․
- կաթ - 120 մլ․
- դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 3 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- ժելատինը թրջել , դնել թույլ կրակի վրա և եփել այնքան , մինչև ժելատինը լուծվի, ապա ավելացնել շաքարավազն ու սուրճը ։
- Քառակուսի կաղապարի մեջ փռել փայլաթիթեղ, զանգվածը լցնել մեջը և մեկ գիշեր պահել սառնարանում ։
- Երբ ժելեն սառչի , կտրտել խորանարդաձև։
- Սոուսի պատրաստելու համար սերուցքը և կաթը խառնել իրար , մի փոքր տաքացնել ։
- Առանձին ամանում հարել դեղնուցներն ու շաքարավազը , լցնել սերուցքի ու կաթի խառնուրդի վրա ՝ անընդհատ խառնելով եփել մի քանի րոպե ։
- Ժելեի խորանարդիկները մատուցել սոուսով։