Յուրաքանչյուր մասը կտրատել մոտ 2 մմ հաստությամբ շերտերի ։
Փոքր կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ ջուր և շաքարավազը։
Դրեք գազօջախին, թող եփվի:
Ավելացնել խնձոր և եփել մոտ 3 րոպե։
Դատարկել ջուրը և թողնել որ խնձորները չորանան։
Բացել խմորը, որը հարկավոր է մի քանի ժամ առաջ հանել սառցախցիկից:
խմորը բաժանեք իրար հավասար ուղղանկյուն 3 սմ լայնությամբ շերտերի։
Յուրաքանչյուր խմորի շերտի վրա տեղադրել խնձորի 5 կիսալուսնաձեւ կտորները, այնպես, որ վերեւի հատվածը խմորից դուրս լինի, եւ խնձորի կտորները մասամբ իրար վրա լինեն :
Խմորի տակի մասը վրա բերեք, ծածկեք խնձորները՝ վերեւի հատվածը բաց թողնելով: Լավ սեղմեք, որպեսզի խնձորները դուրս չթափվեն, ապա փաթաթեք խմորը մի առանցքի շուրջ:
Կստացվի վարդանման խմորագնդիկ: Խմորագնդերը դրեք նախապես ձեթով քսված ջեռոցամանի մեջ եւ թխեք 180 աստիճանով տաքացրած ջեռոցում 30 րոպե մինչեւ խմորը կարմրի:
Հանեք ջեռոցից, թողեք սառչի, վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք: