Միսը լվանալ, դնել կաթսայի մեջ, լցնել 1,5 լիտր սառը ջուր և հասցնել եռման աստիճանի։ Հեռացնել փրփուրը: Միսը միջին կրակի վրա 1–1,5 ժամ եփել, միսը հանել արգանակից և թողնել, որ սառչի։
Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել տաք յուղի մեջ 7 րոպե։ Ավելացնել տոմատի մածուկ և եփել ևս 2-3 րոպե։
Կարտոֆիլը մաքրել, կտրատել խորանարդաձև ։
Ծիրանի չիրը լվանալ։
Եփած միսը մանր կտորների բաժանել։
Քամած արգանակը հասցնել եռման աստիճանի,լցնել տապակած սոխը, կարտոֆիլը և չորացրած ծիրանը։ Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և եփել 20 րոպե,ապա ավելացնել մսի կտորները, մանր կտրատած կանաչին եփել ևս 2-3 րոպե և կրակը անջատել ։