Բաղադրիչներ
- Թարմ լոլիկ (առանց կեղևի) - 2 կգ
 - Գազար - 1 հատ
 - Ձիթապտղի յուղ - 1/4 բաժակ
 - Սոխ (խորանարդաձև կտրատված) - 3 հատ
 - Սխտոր (մանրացրած) - 8 ատամիկ
 - Թարմ ռեհան (մանրացրած) - 1/3 բաժակ
 - Թարմ ուրց - 1 ճյուղ
 - Խնկածաղիկ - 1 ճյուղ
 - Դափնու տերև - 2 հատ
 - Մաղադանոս - 2 ճյուղ
 - Ծովի աղ - 1 թ/գ
 
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ լցնել ձիթապտղի յուղը, դնել միջին կրակի վրա և ավելացնել սոխը, սխտորը և գազարի կեսը՝ անցկացրած քերիչով:
2. Տապակել բանջարեղենը 6-8 րոպե՝ մինչև սոխը դառնա թափանցիկ:
3. Ավելացնել լոլիկը, ռեհանը, խնկածաղիկը, ուրցը, դափնու տերևը, մաղադանոսը: Աղ անել:
4. Եփել ցածր կրակի վրա 2-3 ժամ, կամ՝ մինչև պատրաստ լինելը (սոուսը պետք է ստացվի թանձր և միասեռ):
5. 30 րոպե առաջ՝ մինչև պատրաստ լինելը, ավելացնել գազարի մնացած կեսը (առանց քերելու):
6. Մատուցելուց առաջ սոուսի միջից հեռացնել կանաչիների ճյուղերը և գազարը: Մատուցել մսի, պաստայի և այլ ուտեստների հետ:

Loading...



