Լվանալ լոբին, լցնել կիսով չափ ջրով լի կաթսայի մեջ և թողնել 10-12 ժ
Վերոնշյալ ժամանակը լրանալուց հետո լոբիները, նորից լվանալ, լցնել սառը ջուր 1:1 հարաբերակցությամբ և բարձր կրակի վրա բերել եռման աստիճանի։ Կափարիչը օգտագործել միայն ամենավերջում և միայն այն ժամանակ, երբ լոբիոն կրակից վերցնեք
Դափնու տերև, նեխուրի ցողուն և մեկ ամբողջական սոխ ավելացնել և կրակը իջացնել այնքան, որ լոբին թույլ եռա: Հարկավոր է, որպեսզի չայրվի, երբեմն կամաց խառնել։
Մնացած սոխը (մոտ 125 գրամ) կտրատել
Մանր կտրատած սխտորը, կծու պղպեղը և աղը միասին լավ տրորել
Երբ լոբու լիովին եփվելուն մնացել է 10-15 ր , Արգանակից հանեք նեխուրի ցողունը, սոխը և խառնելով, ավելացնել մանր կտրատած սոխը, ½ մաս մանրացված խոտաբույսերը և տրորած սխտորն ու պղպեղը։
Անընդհատ խառնելով լոբին հասցնել եռման։ Այնուհետև վերցրեք կրակից և համեմել կտրատած թարմ խոտաբույսերի մնացորդներով՝ խառնած թարմ լոլիկի պյուրեով:
Համտեսելուց հետո ծածկեք կափարիչով և դրեք տաք տեղում 30-40 րոպե, որպեսզի լոբին թրմվի և հագեցած լինի խոտաբույսերիև համեմունքների համով և բույրով։
Տաք լոբիոն մատուցելու համար ավելի լավ է օգտագործել կափարիչով խորը ափսե։