Պատրաստման եղանակը
- Սմբուկը խորանարդաձև կտրատել,աղ անել և թողնել մի քանի րոպե, որպեսզի ջուրը դուրս գա
- Այդ ընթացքում մաքրել սոխը, պղպեղն ու լոլիկը և կտրատել խորանարդաձև
- Մանր կտրատել սխտորն ու մաղադանոս
- Տապակի մեջ ձիթապտղի յուղ լցնել և առանձին տապակել սոխը,սմբուկը, պղպեղը մինչև փափկի,հանել դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի:
- Մնացած յուղը լցնել տապակի մեջ, տապակել սխտորը մինչև փափկի, ավելացնել տոմատի մածուկը, մի պտղունց շաքարավազ, ապա լոլիկը։
- Եռացնել 1-2 րոպե, ապա ավելացնել նախապես տապակած բանջարեղենները,մանրացրած մաղադանոսը, աղը, պղպեղը և կրակից վերցնել:
- Պատրաստ է մատուցման
(No Ratings Yet)