![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2022/10/3f0bf27adbfb0166a225eef00f7fbbfb.jpg)
Բաղադրիչներ
- Կարագ - 100 գ
- Շաքարավազ - ½ բաժակ
- Ձու - 2 հատ
- Ցորենի ալյուր - 1 ճաշի գդալ
- Վարսակի ալյուր - 2 բաժակ
Պատրաստման եղանակը
- Փափկեցրած կարագը շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը, աստիճանաբար ավելացնել ձվերը: Երբ շաքարավազը լիովին լուծվի, ավելացրեք ալյուրի հետ խառնած վարսակի ալյուրը և խառնեք։
- Խմորը գդալով հանեք և մեկ այլ գդալով դրեք յուղած թխման թերթիկի վրա։
- Թխել 10 րոպե 180-200 աստիճան ջերմաստիճանում։