Պատրաստման եղանակը
- Սունկը լվալ և կտրատել բարակ պլաստիններով
- Մաղադանոսը և ուրցը մանր կտրատել
- Նեխուրը խորանարդաձև կտրատել
- Սոխը և սխտորը մանր կտրատել
- Ձիթայուղը տաքացնել և ավելացնել նեխուրը , կանաչին, սոխը և սխտորը
- Ավելացնել սունկը և փակ կափարիչով շարունակել տապակել մինչև սունկը փափկի
- Ամանից հանել 3-4 ճ.գ. խոշոր սնկերից և դնել մի կողմ
- Ամանի մեջ ավելացնել արգանակը , խառնել, հասցնել եռման աստիճանի, կրակը ցածրացնել և թողնել եփվի 15-20 րոպե
- Ավելացնել աղը, պղպեղը , թողնել մի փոքր հովանա և հարել բլենդերով
- Ավելացնել սերուցքը , կրկին եռացնել , անջատել կրակը , թողնել 15 րոպե հանգստանա
- Իտալական հացի կամ սովորական բատոնի շերտերը տապակել չոր թավայի մեջ այնուհետ ցողել ձիթայուղով
- Ապուրը մատուցելուց առաջ ավելացնել նախապես վերցրած կտրատած սունկը
- Մատուցել տապակած հացի կտորներով
(1 votes, average: 5.00 out of 5)