Պատրաստման եղանակը
- Միսը կտրտել, տապակել յուղով, ավելացնել խոշոր կտրտած սոխը , օղակաձև կտրտած գազարը , խառնել և շարունակել տապակել 10 րոպե։
- Այդ ընթացքում դդումը լվանալ, գլխի մասին շրջանաձև կտրել , կորիզները հեռացնել , լվանալ։
- Մսին խառնել թթու կաղամբը , լոլիկը , քաղցր պղպեղը , աղը , սև պղպեղը , կարագը և այս խառնուրդը լցնել դդումի մեջ , վրան ցանել կտրտած կանաչին ու մշկընկույզը ։
- Դդումը ծածկել փայլաթիթեղով , վրան պատառաքաղով անցքեր անել , եփել ջեռոցում 1-1,5 ժամ , 180 C ջերմաստիճանի տակ։
(2 votes, average: 5.00 out of 5)