Բաղադրիչներ
- ալյուր - 600 գր․
- ջուր կամ կաթ - 1 – 1,25 բաժակ
- արևածաղկի ձեթ - 100 գ (5 ճ.գդ.)
- թարմ խմորիչ - 25 գ,
- աղ - 2 թ.գդ.
- շաքարավազ - 1 թ.գդ.
- Միջուկ`
- կաղամբ - կես գլուխ
- աղ, պղպեղ - ըստ ճաշակի
- սոխ - 1 հատ
Պատրաստման եղանակը
- Բաժակի մեջ խառնել խմորիչը, շաքարավազը, 1 – 2 թեյի գդալ ալյուր, 1/4 բաժակ գոլ ջուր, թողնել 15 րոպե:
- Առանձին ամանի մեջ լցնել ալյուրը, աղ, 1-1,5 բաժակ ջուր, թթխմորը, ձեթը, հունցել, թողնել մի ժամ:
- Միջուկը պատրաստելու համար կաղամբը կտրտել, շոգեխաշել մի քիչ ջրի մեջ, մինչև փափկի:
- Սոխը մանրացնել, տապակել, լցնել կաղամբի վրա, երբ վերջինիս հեղուկ մասը գոլորշիանա:
- Աղ, պղպեղ ցանել վրան, տապակել մի քանի րոպե:
- Մի փոքր կարելի է բուսայուղ ավելացնել:
- Խմորը բաժանել գնդիկների:
- Ամեն գնդիկ բացել, վրան դնել միջուկ:
- Փակել եզրերը, շարել տապակի վրա, հարած ձու քսել, թողնել միք քիչ «հասունանա»:
- Նորից ձու քսել վրան, դնել 10-15 րոպե 180 աստիճան ջերմության ջեռոցի մեջ: