Խմորը պատրաստելու համար խմորիչը լուծել տաք կաթի մեջ , ավելացնել ձուն , շաքարավազը , աղը և խառնել ։
Քիչ-քիչ լցնել ամբողջ ալյուրը , լավ խառնել։
Թողնել , որ խմորը 1 ժամ հանգստանա , նորից հունցել։
երկրորդ անգամ թողնել հանգստանա։
Լցոնը պատրաստելու համար միսը և սոխն աղալ մսաղացով , ավելացնել աղն ու պղպեղը , խառնել։
Խմորը բաժանել փոքր գնդիկների։
Գնդիկներից պատրաստել ափի չափ 1 սմ հաստությամբ բլիթներ ։
Յուրաքանչյուր բլիթի կենտրոնում դնել 1,5 ճ․գ․ լցոն , խմորի ծայրերը մատներով սեղմելով միացնել իրար, այնպես , որ միսը մի քիչ երևա , բայց և եփելիս էլ չթափվի ։
Մսի կողմով դնել տապակում եռացող բուսայուղի մեջ , երբ կարմրի, շուռ տալ մյուս կողմը , տապակի բերանը փակել և տապակել 5-10 րոպե։