
Բաղադրիչներ
- խնձորի - 4 հատ
- ծիրանի չիր - 2 հատ
- սալորաչիր - 2 հատ
- չամիչ - 2 ճ.գ.
- նուշ - 1 ճ․գ
- ընկույզ - 1 ճ․գ
- դարչին
- մեղր
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Չորացրած ծիրանը, չամիչը և սալորաչիրը 15 րոպե թողնել տաք ջրի մեջ։
- Քամել ջուրը, չրերը մանր կտրատել։ Ընկույզն ու նուշը մանր կտրատել։
- Ստացված միջուկին ավելացնել դարչին և ընկույզ։
- Խնձորի վերին հատվածը կտրել բավականին քիչ, մեկուկես սանտիմետր: Սերմերը հանել թեյի գդալով կամ դանակով և միջուկի մեջ կլոր անցք անել։ Խնձորի «պատերը» պետք է անփոփոխ մնան։
- Խնձորի կեղևը մի քանի տեղից ծակել ատամի փայտիկով, որպեսզի այն չպայթի թխելու ժամանակ։
- Խնձորները լցնել միջուկով։
- Յուրաքանչյուր խնձոր փաթաթել փայլաթիթեղի մեջ այնպես ,որ միջուկի վերին մասը մնա ազատ։ Խնձորները դնել թխման թերթիկի վրա և դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը 25 րոպե։
- Մատուցելուց առաջ թողենել, որ խնձորները մի փոքր սառչեն, զգուշորեն հանել փայլաթիթեղը և վրան լցնել մեղր։
- Ավելի գայթակղիչ լինելու համար կարող եք նաև խնձորներին շաքարի փոշի ցանել (ավելի հարմար է դա անել մաղի միջոցով, որպեսզի փոշին ավելի հավասար լինի): Եվ անմիջապես մատուցել։