Պատրաստում ենք մարինադը –թասի մեջ խառնում ենք յոգուրտը , լիմոնի հյութը, դարչինը , աղն ու պղպեղը:
Մարինադը լցնում ենք հավի վրա :Խառնում ենք թողնում կես ժամ:
Մանր կտրատում ենք սոխը , տապակում բուսայուղի մեջ , խառնում 3-4 րոպե :
Ավելացնում ենք բրինձը և խառնում այնպես, որ բրինձը ներծծվի յուղով :Տապակում ենք , ավելացնում զաֆրանը , լիմոնի քերուկը , հյութը :Լցնում ենք արգանակի մեջ , աղում ըստ ճաշակի :
Հասցնում ենք եռման աստիճանի , իջեցնում ենք կրակը և շոգեխաշում մինչեվ բրնձի եփելը , անհրաժեշտության դեպքում ավելացնելով արգանակ կամ ջուր :
Մինչեվ բրնձի եփելը ուրիշ թավայի մեջ տաքացնում ենք 2 ճ.գ. բուսայուղ :Մարինադից հանում ենք մաքուր հավի կտորները և տապակում մինչեվ կարմրելը:
Հանում դնում ենք ափսեի մեջ ծածկում փայլաթիթեղով , որ տաք մնան :