Բաղադրիչներ
- ալյուր - 3 բ.
- շաքարավազ - 1 բ.
- ծիրանի հյութ - 1 բ.
- դահին - 1 բ.
- սոդա - 1 թ.գ.
- ծիրանի կուտ - ½բ.
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը լուծել ծիրանի հյութի մեջ, ավելացնել դահինը, սոդան, ապա ալյուրը:
- Շաղելուց հետո ավելացնել ծիրանի կուտը լրիվ կամ աղացած:
- Խմորը լցնել նախապես ձեթոտած և ալյուրոտած ափսեի մեջ:
- Թխել նախ` բարձր ապա` ցածր ջերմաստիճանով փուռի մեջ, մոտավորապես 40 րոպե: