Լցնել պերլովկան նուրբ մաղի մեջ և մանրակրկիտ լվանալ մի քանի ջրով: Մեծ կաթսայի մեջ մի քիչ ջուր եռացնել, վրան մաղով պերլովկան դնել, ծածկել կափարիչով և թողնել միջին ջերմության վրա 20 րոպե։
Եռացնել 4 բաժակ ջուր, ավելացնել մի պտղունց աղ, 1 ճ.գ. լ. բուսական յուղ և շոգեխաշած պերլովկան։ Հասցնել եռման աստիճանի, նվազեցնել կրակը և եփել 20 րոպե։ պերլովկան քամել։
Լվացեք սունկը և կտրատեք քառորդ մասի։ Եռացրեք 1,5 բաժակ եռման աղաջրի մեջ 6 րոպե։ Քամեք սնկի արգանակը։
Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ 4 րոպե։ Ավելացնել սունկ խառնելով, տապակել ևս 3 րոպե, որպեսզի սնկերը կարմրեն։
Սնկով տապակի մեջ ավելացնել պերլովկան 1 րոպե տաքացրեք միջին ջերմության վրա, ապա հանեք կրակից։
Սնկի արգանակը հասցնել եռման աստիճանի, ավելացնել սոյայի սոուսն ու պերլովկան սնկով ու սոխով։ Ծածկեք և եփեք թույլ կրակի վրա 1 ժամ։ Շամպինիոններով պերլովկան կարելի է թխել նաև ջեռոցում։