Եթե ​​հիշողության հետ կապված խնդիր ունեք, փորձեք այս մթերքը

2023 02 10 / 11:37
Դիտվել է`* անգամ

Քրքումը ճանաչված հակասեպտիկ և իմունոմոդուլացնող միջոց է, որի անալգետիկ հատկությունները հայտնի են եղել Հինդուստանում հնագույն ժամանակներից: Սակայն այժմ գիտնականները հայտնաբերել են քրքումի նոր հատկությունը՝ այն օգնում է պահպանել նյարդային բջիջները և նյարդային կապերը:
Այս համեմունքը պարունակում է կուրկումին, հզոր հակաօքսիդանտ, որը կապված է ուղեղի աշխատանքի և հիշողության բարելավման հետ:
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ քրքումի կանոնավոր օգտագործումը 50-ից 90 տարեկան հասակում 30%-ով բարելավում է հիշողության աշխատանքը: Քրքումն ավելի լավ է օգտագործել կոճապղպեղի պես՝ արմատի տեսքով, բայց եթե քրքումի արմատ չեք գտնում, կարող եք փոշու տեսքով համեմունքն ավելացնել ամենուր, նույնիսկ կաթի մեջ։

Print Friendly, PDF & Email