Բաղադրիչներ
- Հավի ֆիլե - 350 գ.
- Քաղցր և թթու խնձոր - 350 գ․
- Նեխուրի ցողուններ - 100 գ.
- Ընկույզ - 50 գ.
- Սամիթ
- Աղ ,սև պղպեղ
- Կիտրոնի հյութ
- Թթվասեր - 2-3 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
- Նախապես խաշած հավի ֆիլեն շերտերով կտրատել և տեղափոխել մեծ ամանի մեջ։
- Կտրատել նեխուրի ցողուններ և ավելացնել աղցանին։
- Քաղցր և թթու խնձորը մաքրել կեղևից, կտրատել շերտերով, ցողել կիտրոնի հյութով, որպեսզի չմգանա գույնը և ավելացնել աղցանին։
- Ընկույզը կտրատել և ավելացնել մնացած բաղադրիչներին։
- Ավելացնել մանր կտրատած սամիթ, աղ, պղպեղ, թթվասեր և խառնել։Դնել սառնարանում 15-20 րոպե,ապա կարող եք մատուցել։