Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ խոզի բուդ

2022 12 28 / 22:24
Դիտվել է`* անգամ

Խոզի բուդն անպակաս է հայկական ընտանիքների ամանորյա սեղաններից։ Իրականում խոզի բուդ պատրաստելն այնքան էլ բարդ աշխատանք չէ։

Խոզի բուդը լվանալ և մեկ օր թողնել սառը ջրի մեջ,որպեսզի արյունը դուրս գա,որից հետո  2 օր պետք է մարինացնել խոզի բուդը։

Մարինացվելու համար  ջրի մեջ ավելացնել դափնու տերև,հատիկավոր և բուրավետ պղպեղ,չոր սամիթ և գազար ։

Մարինացված  միսը հանել ջրից, թողնել քամվի։Քամվելուց հետք  մսին քսել ձիթայուղ ,ապա համեմել  աղով,կարմիր և սև  պղպեղներով, չամանով, սխտորի փոշիով ։Համեմելուց հետո պետք է դանակով  ծակել միսը տարբեր տեղերից  և բոլոր անցքերի մեջ մտցնել սխտոր։

Համեմելուց հետո փաթաթել սովորական սննդային փայլաթիթեղի մեջ, ապա բուդը տեղափոխել 180 աստիճան տաքացրած ջեռոց։
Եփել այնքան ժամ, որքան խոզի բդի քաշն է՝ կիլոգրամով։ Այսինքն՝ 6 կգ-անոց խոզի բուդը եփել 6 ժամ։

Երբ պատրաստ լինելուն մնում է 30-40 րոպե, ջեռոցից հանել, փայլաթիթեղը բացել վերևի մասից, որպեսզի կեղևը կարմրի։

Print Friendly, PDF & Email