Պանրով բուլկի

Մարտ 8, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Խմորը պատրաստելու համար կաթը և խտացրած կաթը խառնել իրար, տաքացնել։
  • Ձուն , թթվասերը և աղը խառնել ու լցնել կաթի մեջ։
  • Խառնել , ավելացնել բուսայուղը և կարագը։
  • Խմորիչը խառնել ալյուրի կեսի հետ և լցնել հարած զանգվածի վրա։
  • Թողնել 5-10 րոպե , ավելացնել մնացած ալյուրը , վանիլինը և 10-15 րոպե խմորը լավ հունցել , ծածկել պոլիէթիլենային տոպրակով, թողնել բարձրանա մոտ 1 ժամ։
  • Ձեռքերը ձեթոտել , հունցել և թողնել նորից բարձրանա։
  • Երբ խմորը նորից կհասունանա, հունցել և բաժանել 16 մասի։
  • Պանիրը քերել և լցնել խմորիկների մեջ։
  • Տապակը յուղել , խմորիկները շարել մեջը , ծածկել յուղած պոլիէթիլենային տոպրակով։
  • Թողնել ուռչի , վրան ձու քսել և թխել 180 C տաքացրած ջեռոցում։
(No Ratings Yet)