![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2022/12/photo_5206330107940160048_y-1024x683.jpg)
Բաղադրիչներ
- Հավի բդիկներ(առանց ոսկորի) - 400 գ.
- Պանիր - 50 գ.
- Կանաչի - 50 գ.
- Սխտոր - 2 պճեղ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հավի բդիկների կաշին հանել և առանձնացնել ոսկորներից։ Միսը կողքերից բացել, բայց ոչ ամբողջությամբ,ֆիլեն մեկ շերտով լայնացնել և թեթևակի հարվածել,ավելացնելով աղ և պղպեղ ։
- Պանիրը քերել, կանաչին մանր կտրատել, սխտորն անցկացնել սխտորի մամլիչով։ Խառնել կանաչին, պանիրը, սխտորը։
- Միջուկը դնել մսի վրա և հարթեցնել։ Փաթաթել ֆիլեն ,ապա փաթաթել փայլաթիթեղի մեջ։
- Թխել 180C ջերմաստիճանում մոտ 35-40 րոպե։