
Բաղադրիչներ
- Տավարի միս - 1 կգ
- Ձու - 1 հատ
- Ալյուր - 2 ճ.գ
- Աղ,սև պղպեղ
- Կաթ - 200 մլ
- Սոխ - 1 հատ
- Կոնյակ - 50 մլ
- Հալած կարագ - 1 ճ.գ.
Պատրաստման եղանակը
- Սոխը կտրատել փոքր խորանարդների և ավելացնել քուֆթայի մսին։
- Մսին ավելացնել ձու,կաթ,կոնյակ,աղ, աղացած սև պղպեղ,ալյուր և հարել հարիչով։
- Ջուրը լցնել լայն հատակով կաթսայի մեջ, աղ ավելացնել և թողնել, որ ջուրը եռա։ Ջուրը եռալուն պես կրակն իջեցնել դանդաղ կրակի վրա և հետո միայն քյուֆթան լցնել կաթսայի մեջ։ Ստացված միսը բաժանել չորսից վեց մասի և շերեփի օգնությամբ քյուֆթան հերթով լցնել ջրի մեջ և եփել 35-40րոպե։
- Պատրաստի քյուֆթան ջրից հանել, շրջանաձեւ կտրատել, վրան դնել հալած կարագ և մատուցել հաճարի կամ բանջարեղենի հետ։