Դդմիկով և վարսակի փաթիլներով բլիթներ

Նոյեմբեր 21, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը քերիչով անցկացնել, համեմել  աղով և պղպեղով։
  • Լցնել վարսակի փաթիլները, լավ խառնել և թողնել 10-15 րոպե: Այս ընթացքում փաթիլները պետք է ուռեն դդմիկի  հյութի մեջ:
  • Լցնել կտրատած սամիթը և  աստիճանաբար ցորենի ալյուր ավելացնել, զանգվածը պետք է բավականին թանձր և մածուցիկ լինի, այլապես բլիթները լավ չեն պահի իրենց ձևը։ Ստացված զագվածը համեմել աղով, պղպեղով, կարող եք նաև թակած սխտոր լցնել, եթե ցանկանում եք սխտորի համն ու բույրը։ Խմորը թողնել  հանգստանա ևս 10-15 րոպե:
  • Խմորը վերցնել  ճաշի գդալով  և դնել  տաքացրած տապակի մեջ և տապակել երկու կողմից մարմանդ կրակի վրա մինչև եփվի և ոսկե դարչնագույն լինի։ 4-5 րոպեն բավական կլինի։ Եփած նրբաբլիթները դնել թղթե թերթիկների  վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...