Գրեյպֆրուտի օգտակար և վնասակար հատկությունները

2022 11 21 / 10:01
Դիտվել է`* անգամ

Գրեյպֆրուտը ցիտրուս է, որն աճում է մերձարևադարձային գոտում մշտադալար ծառի վրա: Պտուղը նման է նարնջի, բայց ավելի մեծ և կարմրավուն: Այն նաև կոչվում է «վազի պտուղ», քանի որ պտուղները աճում են խմբերով։

Ենթադրվում է, որ գրեյպֆրուտը ծագել է Հնդկաստանում՝ որպես պոմելոյի և նարնջի հիբրիդ: 20-րդ դարում այս միրգը համաշխարհային շուկայում գրավեց առաջատար տեղերից մեկը։

Գրեյպֆրուտը շատ «վիտամինային» միրգ է՝ պարունակում է A, PP, C, D և B վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր՝ կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և այլն։ Միջուկը պարունակում է մանրաթել, իսկ կեղևը՝ եթերային յուղեր։

Գրեյպֆրուտը հիշատակվում է բազմաթիվ դիետաներում։ Այն օգնում է նվազեցնել քաշը նյութափոխանակությունն արագացնող նյութերի պարունակության շնորհիվ, ինչը թույլ է տալիս ավելի արագ այրել լրացուցիչ կալորիաները։

Պտղի միջուկը պարունակում է նյութեր, որոնք քայքայում են խոլեստերինը և նվազեցնում արյան շաքարի մակարդակը։ Այն օգտակար է շաքարախտով, արյան բարձր ճնշմամբ և աթերոսկլերոզով տառապող մարդկանց համար։

Գրեյպֆրուտը կարող է օգնել նաև ստամոքսի ցածր թթվայնության դեպքում: Իր բաղադրության մեջ պարունակվող թթվի շնորհիվ բարելավվում է մարսողությունը և հեշտանում է սննդի մարսումը։

Այս ցիտրուսը լավ ընդհանուր տոնիկ է: Նույնիսկ գրեյպֆրուտի բույրը (կեղևի բուրավետ եթերայուղերը) կարող է նվազեցնել գլխացավերն ու նյարդայնությունը: Աշուն-ձմեռ ժամանակահատվածում գրեյպֆրուտի օգտագործումը կօգնի խուսափել վիտամինների պակասից և կաջակցի իմունիտետին։

Գրեյպֆրուտի հայտնի հատկություններից մեկը նիհարելուն օգնելն է։ Այն հեռացնում է տոքսիններն ու ավելորդ ջուրը, արագացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ գրեյպֆրուտը հիանալի հավելում է ցանկացած դիետայի համար:

Գրեյպֆրուտը խորհուրդ է տրվում օգտագործե թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, հիվանդությունից հետո վերականգնման շրջանում: Այս միրգը ունի հակաօքսիդային  հատկություն, հագեցնում է օրգանիզմը վիտամիններով։ Գրեյպֆրուտը օգնում է պայքարել վարակների դեմ, քանի որ այն ունի հակամանրէային և հակասնկային հատկություններ:

Պտուղն օգտակար է տարեցների և սրտային հիվանդությունների, արյան անոթների ու շաքարախտի ռիսկի տակ գտնվող մարդկանց համար, քանի որ նվազեցնում է խոլեստերինը, շաքարը և ամրացնում արյան անոթները։

Կոսմետոլոգիայում գրեյպֆրուտի եթերայուղը ավելացնում են հակացելյուլիտային դիմակներին, տարիքային բծերի և ցաների դեմ քսուքներին։ Դրա համար կարելի է օգտագործել մրգային հյութ, բայց ոչ բորբոքված մաշկի վրա։ Նաև յուղն ունի հանգստացնող ազդեցություն, ուստի այն օգտագործվում է արոմաթերապիայի մեջ։

Գրեյպֆրուտն օգտագործում են հիմնականում հում վիճակում՝ ավելացնում են աղցաններին, կոկտեյլներին, դրանից հյութ են քամում։ Նաև այս միրգը թխում են, տապակում և պատրաստում մուրաբա։ Եթերայուղը արդյունահանվում է կեղևից։

Բացասական կողմերը

Ինչպես ցանկացած ցիտրուս, գրեյպֆրուտն էլ ավելի հաճախ է առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, քան մյուս մրգերը, ուստի այն պետք է սննդակարգ մտցնել աստիճանաբար:

– Գրեյպֆրուտի հաճախակի օգտագործման և դեղերի միաժամանակյա օգտագործման դեպքում վերջինիս ազդեցությունը կարող է ուժեղացվել կամ հակառակը` արգելակվել: Ուստի ավելի լավ է բժշկի հետ խորհրդակցել այս մրգի հետ դեղամիջոցի համատեղելիության մասին։ Թարմ մրգերի չափից ավելի օգտագործումը կարող է սրել ստամոքսի և աղիների հիվանդությունները։ Ստամոքսահյութի բարձր թթվայնության, ինչպես նաև հեպատիտի և նեֆրիտի դեպքում գրեյպֆրուտը հակացուցված է։

Print Friendly, PDF & Email