Կոճապղպեղով թեյ

2022 11 01 / 12:46
Դիտվել է`* անգամ

 

Կոճապղպեղի թեյը արագացնում է նյութափոխանակությունը, բարելավում է մարսողությունը և արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին։ Ձմռանը այն բարձրացնում է իմունիտետը և օգնում օրգանիզմին պայքարել վիրուսների դեմ։

Կոճապղպեղի արմատը հարուստ է կալցիումով, երկաթով, ցինկով, մագնեզիումով, ֆոսֆորով և կալիումով, A, B1, B2, C վիտամիններով և ամինաթթուներով: Հատուկ նյութ՝ gingerol, պատասխանատու է կոճապղպեղի հատկության համար՝ արագացնելով օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները։ Հենց դա էլ այս համեմունքին տալիս է իր բնորոշ վառվող համը։

Ավելի լավ է թեյը թարմ կոճապղպեղի արմատից եփել՝ այն շատ ավելի օգտակար կլինի։ Աղացած կոճապղպեղի փոշուց պատրաստված թեյը  պղտոր կստացվի, իսկ համն ու գույնը այնքան էլ վառ չեն լինի։

Մեկ լիտր ջրի համար անհրաժեշտ է 3-4 սմ կոճապղպեղի թարմ արմատ Այն պետք է մաքրել և մանրացնել՝ կտրատել բարակ շերտերով կամ քերել  քերիչով։ Պատրաստի կոճապղպեղը լցնել ջրի մեջ ,բերել եռման աստիճանի և թողնել եփվի մոտ 10 րոպե։ Դրանից հետո քամեք և մատուցեք։Կարող եք ավելացնել մեղր և լիմոն ըստ ճաշակի:

Print Friendly, PDF & Email