Բաղադրիչներ
- Նրբաբլիթի համար՝
- կաթ - 500 մլ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 2 ճ․գ․
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 200 գր
- կակաո - 1 ճ․գ․
- թթվասեր - 2 ճ․գ․
- ձեթ - 1 ճ․գ․
- Կրեմի համար՝
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ․գ․
- շոկոլադ սև - 50 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- ընկույզ - 30 գր
- խտացրած կաթ - 100 գր
- կաթ - 200 մլ
- կակաո - 1 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Պատրաստում ենք կրեմը։ Կաթն ու խտացրած կաթը դնում ենք մարմանդ կրակին և խառնելով եռացնում։
- Ձվի դեղնուցը խառնում ենք օսլայի և կակաոյի հետ, ավելացնում 2 ճ/գդ կաթ և կրկին խառնում։
- Երբ խտացրած կաթով զանգվածը եռա, լցնում ենք կակաոյով զանգվածը և զգուշությամբ խառնում։
- Ընկույզները մանրացնում ենք և լցնում կրեմի մեջ։ Կրեմը հովացնում ենք և տեղափոխում սառնարան։
- Պատրաստում ենք նրբաբլիթները։
- Ձվերը շաքարավազի և աղի հետ լավ հարում ենք, այնուհետև ավելացնում 2 ճ/գդ թթվասերը և կրկին հարում։
- Աստիճանաբար ավելացնում ենք կաթը, ալյուրը, 1 ճ/գդ բուսայուղը և հարում այնքան, մինչ համասեռ զանգված ստանանք։
- Խմորի 1/3 մասն առանձնացնում ենք, 1 ճ/գդ կակաո ավելացնում և լավ հարում։
- Բուսայուղապատ տապակի մեջ լցնում ենք սպիտակ խմորը և խոհարարական պարկի միջոցով կենտրոնից մինչև ծայրերը պարուրաձև լցնում ենք շոկոլադե խմորը։
- Նրբաբլիթները 2 կողմից տապակում ենք։
- Պատրաստի նրբաբլիթների մեջ կրեմ ենք լցնում և փաթաթում ըստ ճաշակի։