Հանգստացնող թեյ մեղրով
![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2022/10/2ec45a7411bdff17062a0b139759a9ad.jpg)
Պատրաստման համար հարկավոր է կանաչ թեյ,խնձոր,դարչին 1/3 թ.գ., մեղր՝ ըստ ճաշակի և եռացրած ջուր։
Խնձորի շերտերն ու դարչինը լցնել թերմոսի մեջ ու վրան ավելացնել 500 մլ եռացրած ջուր, որից հետո ավելացնել 1 թեյի գդալ կանաչ թեյ:
Փակել թերմոսն ու ըմպելիքը թողնել մի քանի ժամ թրմվի, լցրեք բաժակի մեջ, թողեք մի փոքր սառի ու ավելացրեք 1 գդալ մեղր: