Պատրաստման եղանակը
- Հավը մաքրել , լվանալ , դնել կաթսայի մեջ , վրան սառը ջուր լցնել , ավելացնել դափնետերևը , մեխակը , և եփել։
- Եփված հավը հանել արգանակից, թողնել հովանա , արգանակը քամել , և թողնել հովանա։
- Հովացած հավը պատել կարագով և 15 րոպե եփել 190 C տաքացրած ջեռոցում , ապա հանել ջեռոցից, թողնել հովանա, կտրատել։
- Սոխը մաքրել , լվանալ , կտրատել շատ մանր խորանարդների , տապակել բուսայուղով մինչև դառնա թափանցիկ։
- Համեմը մաքրել , լվանալ , ջրքամել , բլենդերով մանրացնել , քամել երկտակ ծալած թանզիֆով։
- Ընկույզը 2 անգամ աղալ մսաղացով , խառնել պղպեղը , համեմի սերմը , ճզմած սխտորը , աղը , շաֆրանը , համեմի քամած հյութը , դարչինը , խառնել , ավելացնել հավի արգանակից այնքան , որ ստացվի թթվասերի խտության զանգված ։
- Մնացած արգանակը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին , երբ սկսի եռալ , խառնելով քիչ֊քիչ ավելացնել ընկույզով խառնուրդը , 2-3 րոպե եռալուց հետո ավելացնել սոխը , խառնել , երբ նորից սկսի եռալ , ավելացնել հավի կտորները , երբ սկսի եռալ ավելացնել քացախը , 2 րոպե անց կրակն անջատել։
(No Ratings Yet)