Սպանախով և պանիրով ռուլետ

Հունիս 15, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը

  • Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք:
  • Դեղնուցները խառնում ենք սպանախի ու մասկարպոնեի հետ:
  • Ավելացնում ենք ալյուրը, աղը ու փխրեցուցիչը և խառնում: Սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփրելը:
  • Երկու կեսով ավելացնում ենք սպանախի զանգվածի մեջ, ներքևից վերև շարժումներով խնամքով խառնում:
  • Խմորը լցնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ և հարթեցնում:
  • Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 12-13 րոպե:
  • Ջեռոցից հանում ենք, սրբիչով փաթաթում ու թուղթը պոկում:

 

Պատրաստում ենք միջուկը

  • Պանիրն ու մանրացրած ֆետան խառնում ենք, ավելացնում ճզմած սխտորը:
  • Տարածում ենք սպանախով խմորի վրա:
  • Վրայից շարում ենք շերտ-շերտ կտրատած լոլիկները:
  • Ռուլետի նման փաթաթում ենք:
  • Փաթաթում ենք թաղանթի կամ նրբաթիթեղի մեջ, գիշերը պահում սառնարանում:
  • Հետո կտրատում ենք ու մատուցում:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...